Լրահոս

27.06.2013 11:13


Էդիկ Բաղդասարյան. «Հիմա ձեզանից ո՞վ է հերթական անգամ ինչ–որ տղերքի վարձել, որ ինձ հետեւեն»

Էդիկ Բաղդասարյան. «Հիմա ձեզանից ո՞վ է հերթական անգամ ինչ–որ տղերքի վարձել, որ ինձ հետեւեն»

Վարչապետի հետ կապված այս պատմությունից օգտվում են բոլորը, նույնիսկ իմ գործընկերները: Նրանցից մեկը, ով ինձ գիտի քսան տարուց ավելի, ում հետ տարբեր առիթներով քննարկել եմ ինչ–որ հարցեր, վստահել, իմ մասին նյութ է գրում՝ ակնարկելով Հովիկ Աբրահամյանից փող վերցնելու մասին: Ես էդքան նրանից չեմ նեղվում, ես ավելի շատ ինձնից եմ նեղվում: Իմ պատերազմը իրականում միշտ ինձ հետ է լինում: Հիմա լիքը մարդիկ ինչ–որ խնդիրներ ունեն Տիգրան Սարգսյանի հետ: Պարզ է՝ նրանցից շատերի համար ինչ–որ հեռանկարներ են բացվում, բայց դրա մասին չեմ էլ մտածում: Մեր թիմը հիմա աշխատում է օֆշորային ընկերությունների մասին տեղեկություններ հայթայթելով, դրանց իրական տերերը պետական պաշտոնյաներ են, պատգամավորներ եւ այլ հայտնի դեմքեր: Ու ահա այս մարդկանցից ոմանք ակտիվացել են, որովհետեւ նրանցից մի քանիսին նաեւ հարցումներ ենք ուղարկել: Ինձ մի բան է հետաքրքրում՝ հիմա ձեզանից ո՞վ է հերթական անգամ ինչ–որ տղերքի վարձել, որ ինձ հետեւեն:

«Հետք» էլեկտրոնային օրաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը