Լրահոս

28.06.2013 11:19


Տիգրան Սարգսյանի երազը

Տիգրան Սարգսյանի երազը

«Չորրորդ Ինքնիշխանություն»-ն իր «Թռիչքներ երազում և արթմնի» խորագրի ներքո գրում է.

Տիգրան Սարգսյանի երազը

Կառավարության նիստն արդեն սկսվել է, բայց ինքը ոչ մի կերպ չի կարողանում կենտրոնանալ: Անընդհատ նայում է Սերժ Սարգսյանի՝ դիմացի պատից կախված լուսանկարին ու դեմքը ծամածռում: Ներկաները զարմացած նայում են իրար երեսի, բայց ոչ մեկը ձայն չի հանում: «Ուրիշ բան մի մտածեք, ուղղակի սուր աղիքային ինֆեկցիաս լրիվ չի անցել, ու թարսի պես էլ՝ նախարարությունների միջին օղակների չինովնիկները դավադրաբար բռնել ու զուգարանիս դուռը հարուրնոց մեխերով մխել են», բացատրում է ինքը ու ծանր հոգոց հանում… Վաչե Գաբրիելյանն իսկույն տեղից վեր է ցատկում, նետվում դեպի զուգարանի դուռը, գրպանից հանում խոշորացույցը, մանրամասն զննում մեխերն ու գլխահակ վերադառնում. «Շե՛ֆ, ոնց որ Հովիկ Աբրահամյանի մատնահետքերն են»: «Էդքան էլ ասեցի՝ մի հատ թակարդ դրեք», քթի տակ փնթփնթում է ինքը, իսկ Վաչե Գաբրիելյանը շարունակում է. «Շեֆ, ուրիշ ճար չկա, կամ պիտի քյալփաթինով մեխերը քաշենք, կամ գնանք բիոզուգարան, ստեղից էրկու քայլ ա»: «Ոչ մի կամ-կամ, մենք ե՛ւ-ե՛ւ-ի կողմնակից ենք», ասում է ինքը, նորից նայում Սերժ Սարգսյանի լուսանկարին ու ծամածռում դեմքը… «Այսինքն՝ ե՛ւ-ե՛ւը ո՞րն ա, քյալփաթինն առնենք գնանք բիոզուգարա՞ն», տարակուսում է Վաչեն…»։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը