Լրահոս

28.06.2013 21:58


Միջոցառումներ՝ Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ

Միջոցառումներ՝ Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ

Ս.թ. հունիսի 29-ին` Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ, տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

Ժամը 09.30-ին – ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամների, անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, Արցախյան պատերազմի վետերանների և ՀԿ-ների ներկայացուցիչների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրության արարողություն, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազանի մատուցմամբ աղոթքի ծիսակատարություն Արցախյան պատերազմի զոհված և անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված հուշաքարի մոտ:

Ժամը 11.00-ին – Հուշ-ցերեկույթ Երևանի Կամերային երաժշտության տան դահլիճում:

Միջոցառումները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:

Այս խորագրի վերջին նյութերը