Լրահոս

29.06.2013 20:37


Ռիհանան միկրոֆոնով հարվածել է երկրպագուներից մեկին (տեսանյութ)

Ռիհանան միկրոֆոնով հարվածել է երկրպագուներից մեկին (տեսանյութ)

Այն, որ Ռիհանան անդադար հայտնվում է աղմկալի պատմությունների կենտրոնում, ոչ մեկի համար զարմանալի չէ: Այս անգամ համերգներից մեկի ժամանակ Բարբադոսի գեղեցկուհուն դուր չի եկել այն, որ երկրպագուներից մեկը փորձել է իրեն ձեռք տալ։ Ռիհանան,առանց երկար մտածելու,միկրոֆոնով ամբողջ ուժով հարվածել է երկրպագուին և շարունակել երգել: «Ես ընդամենը ձեռքս մեկնեցի դեպի նա, և միկրոֆոնով հարված ստացա ուղիղ աչքերիս արանքում: Ես ցնցված եմ՝ իմ կուռքից նման բան չէի սպասում»,–պատմել է Ռիհանայի երկրպագուն:

Հաշվի առնելով ամերիկյան դատական համակարգը և այն հանգամանքը, որ հարվածը տեսագրվել էր բջջային հեռախոսով՝ տուժած երկրպագուն կարող է հայց ներկայացնել դատարան և հայտնի երգչուհուց մի կլորիկ գումար ստանալ:

http://www.youtube.com/watch?v=IMX1M46MQAI

Այս խորագրի վերջին նյութերը