Լրահոս

30.06.2013 00:27


Մոմավառություն և ցույց` մեկ տարի առաջ այս օրը մահացած Վահե Ավետյանի հիշատակին (տեսանյութ)

Մոմավառություն և ցույց` մեկ տարի առաջ այս օրը մահացած Վահե Ավետյանի հիշատակին (տեսանյութ)

Նախօրեին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ մեկնարկել էր «Վահե Ավետյան» հասարակական քաղաքական նախաձեռնության կազմակերպած մոմավառությունն ու ցույցը` ի հիշատակ մեկ տարի առաջ այս օրը դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակի:
Բողքի գործողությանը մասնակցում էին ամենատարբեր քաղաքական ուժերի և նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, որևէ քաղաքական ուժի չհարող բազմաթիվ քաղաքացիներ:
Ցույցին ելույթ ունեցող հասարակական-քաղաքական գործիչները, դատապարտելով երկրում տիրող անպատժելիության մթնոլորտը, ընդգծեցին, որ դրա հետևանքը Վահե Ավետյանի և Ավո Բուդաղյանի սպանություններն են:
Հավաքվածները պարբերաբար հանդես էին գալիս «Սերժիկ մարդասպան», «Սերժիկ սրբապիղծ», «Նեմեց մարդասպան» վանկարկումներով:
«Վահե Ավետյան» հասարակական քաղաքական նախաձեռնությունը այնուհետև հավաքված քաղաքացիներին կոչ արեց երթով հանդես գալ Ավանի փողոցներով` ի հիշատակ Վահե Ավետյանի, սակայն ցուցարարները դեռ հարյուր մետր էլ չէին անցել, երբ ոստիկանությունը փակեց նրանց ճանապարհն ու արգելեց երթը:

Շուրջ կես ժամ վիճաբանությունից հետո, քաղաքացիները որոշեցին վերադառնալ բողոքի գործողության մեկնարկային վայր:
Սակայն, մոմավառության վայրում քաղաքացիները տեսան, որ այնտեղից հեռացվել է Վահե Ավետյան հասարակական նախաձեռնության կողմից տեղադրված հուշաքարը, ինչն ավելի վրդովվեցրեց հավաքված քաղաքացիներին:
Վերջիններս հուշաքարը հեռացնելը որակեցին որպես սրբապղծություն և հայտարարեցին, որ այդ քայլը առանց Բաղրամյան 26-ի հրահանգի չէր արվի` ուստի, դա համարեցին Սերժ Սարգսյանի կողմից հանցագործներին աջակցելու վկայություն:
Մոտ երկուս ու կես ժամ տևած ցույցից հետո, կազմակերպիչները հավաքված քաղաքացիներին կոչ արեցին գնալ տուն և այսուհետ ավելի ակտիվ մասնակցել Վահե Ավետյանի սպանության գործով դատական նիստերին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը