Լրահոս

13.07.2009 18:23


Հրդեհներ Երևանում

Հուլիսի 12-ին Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/2 շենքին հարակից տարածքոմ այրվել է 300 քմ մակերեսով չոր խոտ:

Հուլիսի 12-ին, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի Թաղի 8-րդ շարքին հարակից խոտածածկ տարածքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 21.31-ին: Այրվել է 2 հա չոր խոտ:

Հուլիսի 12-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքում այրվել է 2400 քմ մակերեսով չոր խոտ:

Հուլիսի 12-ին Երևանի Նորագյուղ թաղամասում գտնվող մանկական վերականգնողական կենտրոնին հարակից տարածքում այրվել է 300 քմ մակերեսով չոր խոտ:

Հուլիսի 12-ին, ժամը 23.29-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շահումյանի պուրակում գտնվող էլեկտրական ենթակայանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 23.56-ին:

Այրվել են էլեկտրական մալուխներ և տրանսֆորմատորային յուղ:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը