Լրահոս

13.07.2009 19:37


Թանապուր նախարարի համար

Թանապուր նախարարի համար

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը, ով  անսպասելի ստուգայցեր կատարեց Գյումրիի Հաշմանդամների և ծերերի տուն-ինտերնատ և Նանսենի անվան մանկատուն:

Նախարարն սռաջինն այցելեց ծերերի տուն-ինտերնատ։ Մի քանի սենյակում նա մեկ առ մեկ ստուգեց անկողինները և անգամ սրբիչների մաքրությունը, իսկ խոհանոցում անձաբ փորձեց ճաշի համար նախատեսված թանապուրը, որը նրան դուր եկավ:

Երիտասարդ նախարարին հատկապես չգոհացրեց ծերերի սենյակների հոտը, և նա համապատասխան հանձնարարականներ տվեց տնօրեն, որ մինչև իր հաջորդ այցելությունը վերացնի արձանագրված այդ և այլ թերությունները:

Իսկ Նանսենի անվան մանկատանը Գևորգ Պետրոսյանը որևէ խախտում չարձանագրեց: Մանկատան տնօրենի պաշտոնակատար Արմենուհի Կրապետյանը վերջերս էր նշանակվել այդ պաշտոնին՝ նախկին տնօրեն Ռուբեն Մարկոսյանի փոխարեն: Վերջինս նախարարին մեղադրում է այն բանի համար, որ իրեն պաշտոնանկ են արել առանց իրավական հիմքերի՝ իր կուսակցական պատկանելության համար. Ռուբեն Մարկոսյանը ՀՀԿ անդամ է:

Նախարարը, ով բավական նյարդայնացած էր նախկին տնօրենի կողմից ներկայցվող մեղադրանքներից, հետևյալ մեկնաբանությունը տվեց լրագրողներին. «Մենք բացահայտել ենք տարբեր տեսակի խախտումներ, և ամենածանր խախտումները հայտանաբերել ենք  այս կազմակերպությունում: Ինձ համար բոլորովին նշանակություն չունի որևէ պաշտոնյայի կուսակցական պատկանելությունը, քաղաքական հայցաքները, ճաշակը և այլն: Ինձ համար կարևորը մեկն է՝ որ այդ տնօրենը ծառայի այդ հիմնարկին։ Որ տնօրենը որ չի ծառայում, անգամ եթե նա լինի ԲՀԿ-ի շարքերից, շատ շուտ ազատվելու է զբաղեցրած պաշտոնից:  Եթե պարոն Մարկոսյանը գտնում է, որ իմ գործողություններն ապօրինի են եղել, ինքը հանգիստ կարող է դիմել դատարան: Իսկ ես պատրաստվում եմ իմ ձեռքի տակ եղած նյութերը ներկայացնել մարզային դատախազություն՝ քրեական գործ հարուցելու համար»:

Իսկ այն հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում աշխատանքից ազատել Ծերերի տուն-ինտերնատի տնօրենին՝ հայտանբերված խախտումների համար, նախարարը պատասխանեց. «Հայտնաբերված խախտումները բավարար չեն տնօրենին ազատելու համար։ Ես հանձնարարականներ եմ տվել նրան, և մեկ ամիս հետո կրիկին ստուգայց եմ կատարելու։ Այդ ժամանակ կտեսնենք, թե ինչքանո՞վ է նա կատարել այդ ամենը: Ելենելով դրանից՝ համապատասխան որոշում կկայցվի»:

Ի դեպ, Ծերերի տուն-ինտերնատի տնօրեն Արսեն Պետրոսյանը դաշնակցական է:

Իսկ մանկատան երեխաներից մեկի խնդրանքով մյուս այցելության ժամանակ Գևորգ Պետրոսյանն իր հետ մի քանի հեծանիվ կբերի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը