Լրահոս

05.07.2013 18:54


Աշխատանքի մրցույթ

Աշխատանքի մրցույթ

ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության Շիրակի և Լոռու տարածքային կենտրոններում հայտարարվում է «911» ծառայության օպերատորի (դիսպետչեր) մրցույթ։

Ներկայացվող պահանջները`
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն.
- համակարգչային իմացություն (Windows 7, Word 2007, Excell 2007, Power Point 2007, Internet Explorer 8)։

Հարցազրույցի փուլն անցած թեկնածուները պետք է հանձնեն ստուգարքներ`
- հայերեն (թելադրություն).
- ռուսերեն, անգլերեն (հարցազրույց).
- համակարգչային ծրագրերի իմացություն, արագ և ճշգրիտ տպագրում (typing);

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան, նաև՝ 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։

Ցանկացողները, մինչև ս/թ հուլիսի 29-ը, ինքնակենսագրությունը և մեկ 3x4 սմ չափի լուսանկար պետք է անձամբ ներկայացնեն ՀՀ ԱԻ նախարարություն (հասցեն` Երևան, Դավթաշենի 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)։

Մանրամասների համար զանգահարել 010 31 77 99, 099 77 99 26 հեռախոսահամարներով։

Այս խորագրի վերջին նյութերը