Լրահոս

06.07.2013 10:00


Պատահար Սյունիքում

Պատահար Սյունիքում

Հուլիսի 5-ի ժամը 16։01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը, տուժածներ չկան. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ ճամփեզրին կայանված՝ Ս. Հայրապետյանին պատկանող, «ՎԱԶ-2121» մակնիշի 51 SU 444 պետհամարանիշի ավտոմեքենայի արգելակման համակարգը գործարկված չի եղել՝ ինչից 7 մետր բարձրությունից սահել է ձորակը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից:

Այս խորագրի վերջին նյութերը