Լրահոս

11.07.2013 17:21


Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ 10 համարի մարզաշապիկով

Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ 10 համարի մարզաշապիկով
Այս մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ հանդես կգան 10 համարի մարզաշապիկով: Մարկոս Պիցելլին, որը «Կուբանից» է տեղափոխվել «Կրասնոդար», նոր թիմում նախընտրել է հանդես գալ 10 համարի մարզաշապիկով: Յուրա Մովսիսյանը, ով նախորդ մրցաշրջանում «Սպարտակում» կրում էր 12 համարի մարզաշապիկը, այս տարի այն փոխարինել է 10 համարի մարզաշապիկով: Մի քանի օր առաջ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը, ով «Շախտյորում» հանդես էր գալիս 22 համարի մարզաշապիկով, «Բորուսիայում» նույնպես ընտրեց 10 համարի մարզաշապիկը:

Այս խորագրի վերջին նյութերը