Լրահոս

14.07.2009 14:29


Դավիթ Հակոբյան. «Կա՛մ ՀՀ նախագահը հրաժարական է տալիս, կա՛մ Հայաստանը սեպարատ դուրս է գալիս բանակցային գործընթացից»

Դավիթ Հակոբյան. «Կա՛մ ՀՀ նախագահը հրաժարական է տալիս, կա՛մ Հայաստանը սեպարատ դուրս է գալիս բանակցային գործընթացից»

-Արցախյան հիմնահարցը մտել է դիվանագիտական այնպիսի փակուղի, երբ այլևս բանակցային գործընթացի առարկա լինել չի կարող։ Դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա՝ հիմնված դիվանագիտական արտահերթ «time out»-ի վրա,- «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ այդ դիվանագիտական ճգնաժամը կարելի է լուծել երկու ճանապարհով.

-Կա՛մ Հայաստանի Հանրապետության նախագահը շտապ, Լևոն Տեր-Պետրոսյանի նման, հրաժարական է տալիս՝ իր դիվանագիտական անկարության համար, կամ Հայաստանի Ազգային ժողովը որոշում է կայացնում դենոնսացիայի ենթարկել թուրք-բոլշևիկյան 3 պայմանագրերը, որից հետո Ղարաբաղը ճանաչվում է որպես ապագաղութացվող կողմ, հետևապես՝ հիմնական կոնֆլիկտող և բանակցող կողմ, իսկ Հայաստանը սեպարատ դուրս է գալիս բանակցային գործընթացից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը