Լրահոս

13.07.2013 12:41


«Հեքիաթի ժամ» կենդանաբանական այգում

«Հեքիաթի ժամ» կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ այգին և «Բուկինիստ» գրախանութը բոլոր փոքրիկներին հուլիսի 13-ին, ժամը 17:00-ին հրավիրում են «Հեքիաթի ժամ»-ի:

Այս անգամ փոքրիկները հնարավորություն կունենան, ոչ միայն այցելել Երևանի կենդանաբանական այգի` կենդանիներին տեսնելու և շփվելու, այլև ունկնդրելու հեքիաթներ իրենց սիրելի կենդանիների մասին:

Ինչպես նաև փոքրիկներին սպասվում են հետաքրքիր խաղեր, մրցանակներ և բազմաթիվ նվերներ:

Այս նախաձեռնությամբ Երևանի կենդանաբանական այգին և «Բուկինիստ» գրախանութը նպատակ ունեն վերադարձնելու հեքիաթներ պատմելու գեղեցիկ ավանդույթը` քարոզելով սեր, հոգատարություն կենդանիների և շրջակա միջավայրի նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը