Լրահոս

13.07.2013 14:07


Ծեծկռտուք Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ

Ծեծկռտուք Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ

Aysor.am-ի տեղեկություններով` հուլիսի 11-ի երեկոյան՝ ժամը 23;00-24։00-ի սահմաններում, Գորիսի կենտրոնում ծեծկռտուք է եղել` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (մականունը` Աղալար) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև:

Շրջանառվող լուրերի համաձայն` եղել է նաև դանակահարություն:

Ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ հուլիսի 11-ի երեկոյան ժամը 23։00-24։00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Գորիսի կենտրոնում երկու հոգի վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2 ընկերները հարբած վիճակում վիճաբանում են: Վերջիններս վերադառնում էին ծննդյան արարողությունից: Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

Աղբյուրը՝ Aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը