Տնտեսական

16.07.2013 14:21


Կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկերի տոկոսադրույքները «Կամուրջ» ՓԲԸ–ն նվազեցրել է

Կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկերի տոկոսադրույքները «Կամուրջ» ՓԲԸ–ն նվազեցրել է

2013թ. մայիսի 12–ին հանրապետությունում տեղի ունեցած կարկտահարությունից տուժել են նաև «Կամուրջ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ–ի ավելի քան 1000 հաճախորդներ։

Այսօր հրավիրված ասուլիսում «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի խորհրդի նախագահ Արա Աղայանը հայտնել է, որ ընկերության կազմած աշխատանքային խումբն անհատապես հանդիպել է կարկտահարությունից տուժած իր հաճախորդներին և քննարկումների արդյունքում մշակել վարկային պարտավորությունների վերանայման ճկուն մոդելներ։

Ի վերջո, Արմավիրի և Արագածոտնի 28 համայնքների 1036 հաճախորդի համար, վերջինների խնդրանքներին համապատսխան, կատարվել են վարկերի պայմանների անհարժեշտ բարելավումները։

–Վարկային պորտֆելի չափը գերազանցել է 750 մլն դրամը,–ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի խորհրդի նախագահ Արա Աղայանը։

Ընկերության և կարկուտից տուժած վարկառուների միջև հունիս–հուլիս ամիսներին կնքված լրացուցիչ համաձայնագրերով վարկերի մարման ժամկետները երկարաձգվել են 1-2 տարով, վարկերի տոկոսադրույքներն էապես նվազեցվել են, վարկերի գործողության ամբողջ ժամանակահատվածում չեն գանձվելու միջնորդավճարներ, վարկերի սպասարկման վճարներ, որոշ դեպքերում մի քանի ամսով հետաձգվել են տոկոսների վճարումները, ինչպես նաև բոլոր վերանայված պայմաններին տրվել է հետադարձ ուժ, և դրանք սկսել են գործել հունիսի 1-ից։ Թեև մեր ընկերության շահույթը կառավարելի չափով կպակասի, բայց մենք գնացել ենք այդ քայլին՝ հաշվի առնելով, որ մեր գյուղացիներն են։

Լրագրողների հարցին՝ կոնկրետ ի՞նչ չափով են նվազեցվել վարկերի տոկոսադրույքները, Ա. Աղայանը պատասխանել է.

18–23 տոկոսով են եղել վարկերը։ 1036 հաճախորդից մոտավորապես 600–ի մասով նվազեցրել ենք 5 տոկոսային կետով։ Նրանք առավել տուժած գյուղացիներն են։ Եվ մոտ 200–ից ավելի անձանց համար, ովքեր համեմատաբար ավելի քիչ էին տուժել, նվազեցրել ենք 3 տոկոսային կետով։ Մենք նաև հանել ենք ամենամսյա սպասարկման վճարները, և արդյունքում ընդանուր տոկոսային բեռը նվազել է 5-7 տոկոսով։

Այս ամենից բացի, «Կամուրջ»–ը պատրաստակամություն է հայտնել մյուս տարվա գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի ժամանակ կրկին լրացուցիչ վարկավորել այն վարկառուներին, ովքեր կկատարեն վերակառուցված վարկային պարտավորությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը