Լրահոս

17.07.2013 09:59


Որոտան գետում մարդ է խեղդվել

Որոտան գետում մարդ է խեղդվել

Հուլիսի 16-ին՝ ժամը 18.18-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Որոտան գետի Գոշագյոլ կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ա. Խաչատրյանը:

Դեպքի վայր է մեկնել ՓՈւՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը և Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխից ազատ ևս 8 հրշեջ-փրկարար:

Ժամը 23.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը