Լրահոս

19.07.2013 12:37


Գումարտակային մարտավարական զորավարժություն Արցախում

Գումարտակային մարտավարական զորավարժություն Արցախում

Երեկ բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հետ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: "Ուժեղացված գումարտակի պաշտպանության անցնելը սպառնալից ժամանակաշրջանում: Պաշտպանողական մարտի վարումը և մխրճված հակառակորդի ջախջախումը մոտեցած ռեզերվների հետ համատեղ" թեմայով անցկացված զորախաղերի եզրափակիչ փուլին հետևում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Հերթական քառափուլ զորավարժության ընթացքում տարբեր օղակների հրամանատարներին ինքնուրույն որոշումներ կայացնելու, մարտական խնդիրների կատարման ընթացքում անձնակազմի առավելագույնս ներդաշնակ գործողությունների հասնելու հնրավորություն է տրվել:

Զորավարժության ընթացքում անձնակազմը արձանագրել է լավ արդյունքներ, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտպանության բանակի զորամասերն ունակ են բարձր մակարդակով կատարել իրենց առջև դրվող ցանկացած մարտական խնդիր, ինչն էլ, իր հերթին, հանդիսանում է հավանական մարտական գործողություններում հաղթելու կարևորագույն գրավական:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը