Լրահոս

15.07.2009 14:17


Վարդան Պետրոսյանը ներքաղաքական իրավիճակում առաջընթացի լուրջ գործընթացներ չի նկատել

Վարդան Պետրոսյանը ներքաղաքական իրավիճակում առաջընթացի  լուրջ գործընթացներ չի նկատել

-Ներքաղաքական իրավիճակը տեսանելիության իմաստով, իհարկե, փոխվել է, միգուցե՝ ներքին լարվածության իմաստով էլ փոխվել է։ Կան, ասենք, դրական տեղաշարժեր. այնուամենայնիվ, բանտարկայալների մի ստվար մասը ազատ է, և տպավորություն կա, թե մյուս մասն էլ կազատվի։ Սա  դրական է։ Բայց ասել, թե տեղի են ունեցել քաղաքական լուրջ պրոցեսներ, որոնք մեզ տանում են առաջադիմության, ես, ցավոք սրտի, դա չեմ տեսնում,-պատասխանելով «7օր»-ի՝ «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը» հարցին՝ ասել է դերասան Վարդան Պետրոսյանը։

Նա նշել է, որ  մարտի 1-ի իրադարձություններից հետո ինքն ակնկալում էր, որ լուրջ գործընթացներ տեղի կունենան, սակայն այդպես չեղավ։

-Այդպիսի կոնֆլիկտները մարդուն անպայման բերում են  լուրջ մտորումների։ Մարդն այդ պահին հասկանում է, որ եթե այդ պահին  ինքն ինչ-որ բան այնպես չանի, նրա ապագան վտանգված է։ Ես տպավորություն ունեմ, թե մենք դա չենք հասկանում,-հավելել է դերասանը։

Վարդան Պետրոսյանի խոսքերով՝ ինքը լուրջ փոփոխություններ ակնկալում էր իշխանություններից և իր՝ արտիստի կողմից առաջարկում է նայել և ծառայել սեփական խղճին։

-Սա է արվեստի խոսքը։ Ինչ մենք ունենք այսօր, մեր մտածողության արդյունքն է։ Իհարկե, ընդդիմություն- իշխանություն իրար վրա մատ են թափ տալիս, ասում. «Դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ ես մեղավոր, բայց հոգու խորքում՝ դո՛ւ թե ե՛ս, իշխանություն թե ընդդիմություն, ինչպիսն էլ լինենք, մենք չենք։ «Նրանք» «մենք» ենք,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը