Լրահոս

22.07.2013 12:43


Վարորդներն արդեն մտածում են գործադուլ անելու մասին

Վարորդներն արդեն մտածում են գործադուլ անելու մասին

Քաղաքում ակցիաները հրաշալի են ընթանում։ Լիքը ուղևորներ արդեն հրաժարվում են վճարել հավելյալ հիսուն դրամը։ Հիմա քաղաքում գործում են «free car»-եր, երբ մարդիկ իրենց սեփական մեքենայով կանգառից անվճար մարդ են տեղափոխում։

Հրաշալի նախաձեռնություն է, պետք է տարածել սա։ Ավելին, վարորդներն արդեն մտածում են գործադուլ անելու մասին։ Ի դեպ, որոշ գծատերեր, օրինակ, Լֆիկ Սամոն այսօրվանից բարձրացրել է պլանը 6000 դրամով։ Ու պարզ ա, որ բոլորն էլ բարձրացնելու են։
Եթե հիմա վարորդները չմիավորվեն, բողոքի այս ալիքից չօգտվեն, իրենց խնդիրները ձևակերպեն, հետո մենակ են մնալու իրենց պրոբլեմների հետ։ Խնդրում եմ ակցիայի բոլոր մասնակիցներին այս տեղեկությունը հասցնել վարորդներին։
Բոլորս երեկոյան հավաքվում ենք Մաշտոցի պուրակում, 8:30:

Ռուզան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը