Լրահոս

27.07.2013 11:32


Պատահար Էջմիածին-Աղավնատուն ճանապարհին. կա զոհ

Պատահար Էջմիածին-Աղավնատուն ճանապարհին. կա զոհ

Արմավիրի մարզի Էջմիածին - Աղավնատուն ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում հուլիսի 26-ի երեկոյան տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 32 ԼԼ 338 համարանիշի, «Օպել աստրա» մակնիշի 35 SL 035 համարանիշի եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 30 ՕՍ 142 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 50-ամյա Հ. Մ.-ն, 8-ամյա Կ. Ն.-ն եւ 56-ամյա Մ. Մ.-ն տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածներ Հ.Մ.-ի եւ Կ.Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Մ.Մ.-ն մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը