Լրահոս

27.07.2013 11:57


Հալեպ-Երևան ավտոբուսից առևանգված հայերի անունները

Հալեպ-Երևան ավտոբուսից առևանգված հայերի անունները

Yerakouyn.com-ի փոխանցմամբ՝ հուլիսի 26–ին Հալեպ–Երևան ավտոբուսից առևանգված հայերն են Գարեգին Հացագործյանը, Կարո Պապօղլյանը, Նարեկ Վարժապետյանը և Սաքո Ասատրյանը:

Նշվում է, որ զինված խումբը թուրքական սահմանի մոտ հարձակվել է ավտոբուսի վրա և առևանգել այնտեղ գտնվող չորս հայ տղամարդկանց, իսկ երեք հայ կանանց ազատ են արձակել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը