Լրահոս

29.07.2013 19:01


Արցախում շարունակվում է տարածաշրջանի ամենաարդիական ռազմական ուսումնարանի շինարարությունը (տեսանյութ)

Արցախում շարունակվում է տարածաշրջանի ամենաարդիական ռազմական ուսումնարանի շինարարությունը (տեսանյութ)

Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում արդեն մեկ տարի է՝ ընդանում է ռազմավարական նշանակության օբյեկտի՝ հայազգի անվանի զորավարներ Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինարարությունը: Այդ անունները մոտ ապագայում սերտ առնչություն են ունենալու այն մարդկանց հետ, ում վիճակված է փոխել ողջ Կովկասի աշխարհաքաղաքական իրադրությունը: Հենց այստեղ բարձր մակարդակի վրա ռազմական հմտություններ կստանան ոչ միայն հայերը, այլև Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, ում հողերը զավթված են թյուրքական քոչվոր ցեղախմբերի կողմից: Դրանք լեզգիներն են, թալիշները, ավարները, ցախուրները, թաթերը և ուդիները: Եթե այսօր ձեռնամուխ չլինել նրանց իրավունքների պաշտպանությանը, այդ ազգերը կկրկնեն կապադովկիացիների, ասորիների, կետտերի, հույների ճակատագիրը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում Փոքր Ասիայում ենթարվել են բնաջնջման քոչվորների կողմից: Հայերը կուտակել են բանակաշինության մեծ ավանդույթներ, որոնցով պատրաստ են կիսվել Կովկասի ճնշված ժողովուրդների հետ, ինչն ամենից զատ, վկայում է հայ ժողովրդի՝ իր ընկերների հանդեպ ունեցած մեծ վստահության մասին: Ուսումնարանի ստեղծման նախաձեռնողն է մեկենաս Լևոն Հայրապետյանը, իսկ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը ստանձնել է կառուցման աշխատանքների համակարգումը: Ուսումնարանը, որի բացումը նախատեսված է 2014 թվականին, համապատասխանելու է բոլոր միջազգային չախանիշներին: Բացի ուսումնական և կենցաղային տարածքներից, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ դահլիճ, ֆուտբոլային դաշտ տրիբունաներով, բոքսի, ըմբշամարտի, ծանր ատլետիկայի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի մարզասրահներ, ինչպես նաև մրգատու այգի և ջերմոց: Նախատեսվում է լայնորեն օգտագործել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նմանատիպ կրթօջախների փորձը: Ուսումնարանում կդասավանդեն ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան մասնագետները: Մայրենիից բացի, շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն լեզուներին: «Սուվորովի և Մադաթովի անվան ռամական ուսումնարան» նախագծի իրականացման կոմիտեն մեծ ուշադրություն է դարձնում նաև Կովկասի բնիկ ժողովուրդների շուրջ ձևավորված տեղեկատվական շրջափակման ճեղքմանը: Ստեփանակերտում արդեն կայացել են «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» և «Ադրբեջան․ միասնություն արյան վրա» ֆիմերի պրեմիերաները: Երկու ֆիմերն էլ կայծակնային արագությամբ տարածվել են համացանցում՝ հավաքելով հազարավոր դիտումներ և, դատելով մեկնաբանություններից, ունեցել են մեծ արձագանք նրանց կողմից հասցեատերերի կողմից:

http://www.youtube.com/watch?v=BEYWnEGulwA

Այս խորագրի վերջին նյութերը