Լրահոս

30.07.2013 13:43


Արտակ Բուդաղյանի պաշտպանը դատախազին է բողոքարկել քննիչի որոշումը

Արտակ Բուդաղյանի պաշտպանը դատախազին է բողոքարկել քննիչի որոշումը

N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը քննիչի վերադաս դատախազին է բողոքարկել քննիչի որոշումը, որով մերժվել էր իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Ա.Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների գործի շրջանակներում Ա.Բուդաղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել), նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս.Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ։

Այս խորագրի վերջին նյութերը