Լրահոս

30.07.2013 23:38


Հոլլի Բերին ցուցադրել է իր հարսանեկան մատանին

Հոլլի Բերին ցուցադրել է իր հարսանեկան մատանին

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Հոլլի Բերին, ով ընդամենը երկու շաբաթ առաջ ամուսնացել է դերասան Օլիվիե Մարտինեսի հետ, արդեն վերադարձել է Ֆրանսիայից Կալիֆորնիա, որտեղ պապարացցիները հասցրել են նկարել ոչ միայն Հոլլիի արդեն բավականին կլորացած փորը, այլ նաև ամուսնական և նշանադրության մատանիները, որոնք Հոլլին կրում է միաժամանակ:

Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Բուրգունդիայի Շատո դե Կոնդի ամրոցում տեղի է ունեցել Հոլլի Բերիի և Օլիվիե Մարտինեսի հարսանիքը, որին ներկա էին միայն զույգին մոտ ընկերները և հարազատները:

Այս խորագրի վերջին նյութերը