Լրահոս

30.07.2013 14:57


Ֆլեշ-մոբ. նկարահանում ենք Սերգեյ Մակարյանի աշխատասենյակի պատուհանը (տեսանյութ)

Ֆլեշ-մոբ. նկարահանում ենք Սերգեյ Մակարյանի աշխատասենյակի պատուհանը (տեսանյութ)

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում էջ է ստեղծվել «Ֆլեշ-մոբ. նկարահանում ենք Սերգեյ Մակարյանի աշխատասենյակի պատուհանը» անվանումով։ Այն տեղի է ունենալու այս չորեքշաբթի՝ 12:30–ին։

«Կամերաներով, հեռախոսներով կամ ցանկացած նկարահանող սարքով հավաքվում ենք քաղաքապետարանի դիմաց ու նկարահանում Սերգեյ Մակարյանի աշխատասենյակի պատուհանը նախ նրա համար, որովհետև դա մեր իրավունքն է, քանի որ դա հանրային տարածք է և իր մասնավոր սեփականությունը չէ, ու մենք ունենք նկարահանելու իրավունք: Եվ երկրորդ` որպեսզի նա և նրա կոլեգաները պատասխանատվություն զգան և ամեն անգամ մոխիր կամ այլ աղբ պատուհանից դուրս նետելուց առաջ մտածեն ու չաղտոտեն հանրային տարածքները: Ի վերջո, մենք ենք տերը մեր քաղաքի»,–ասված է նախաձեռնության հեղինակների հայտարարության մեջ։

Սերգեյ Մակարյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն է։ Արդեն 5 օր քաղաքապետարանի մոտ նստացույց հայտարարած ցուցարարներին վրդովեցրել էր, որ Ս. Մակարյանը ծխել էր իր աշխատասենյակում, իսկ մոխիրը ցած նետել պատուհանից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը