Լրահոս

30.07.2013 15:53


Արմավիրում որդին սպանել է մորը

Արմավիրում որդին սպանել է մորը
Հուլիսի 30-ին՝ ժամը 04.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ Շտապ օգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կինը Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ Սարգսյանն է, որին նույն օրը՝ ժամը 03.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ հարվածել և վնասվածք է պատճառել որդին` 1976 թ. ծնված Վարդան Ստեփանյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Վերգուշ Սարգսյանն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը՝ ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը