Լրահոս

30.07.2013 16:56


Նոր-Նորքում և Ջրվեժում դադարեցվել է գազամատակարարումը

Նոր-Նորքում և Ջրվեժում դադարեցվել է գազամատակարարումը

Այսօր ՝ժամը 9:00–ից մինչև հուլիսի 31-ը՝ժամը 19:00 դադարեցվելու է Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների, Ջրվեժի Մայակ և Բանավան թաղամասերի, Բագրևանդ փողոցի հարակից տարածքների և Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող Ջրվեժ գյուղի գազասպառողների գազամատակարարումը, հայտնում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղից։ Ընկերությունից տեղեկացնում են, որ գազամատակարարման դադարեցումը կապված է փականների տեղադրման, գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը