Լրահոս

01.08.2013 11:55


Կոչ՝ միանալ Երևանի տարբեր հատվածներում իրականացվող աղբահավաքին

Կոչ՝ միանալ Երևանի տարբեր հատվածներում իրականացվող աղբահավաքին

Համահայկական բնապահպանական ճակատի ակտիվ երիտասարդները Երևանի տարբեր հատվածներում նախաձեռնել են աղբահավաքների շրջան, որոնցից առաջինը իրականացվել է հուլիսի 21-ին Թումանյանի այգուն հարակից ձորում:

Համահայկական բնապահպանական ճակատը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել առավել մաքուր ու հաճելի քաղաքում և անտարբեր չեն իրենց քաղաքի նկատմամբ, միանալ այս նախաձեռնությանը:

2-րդ աղբահավաքը իրականացվելու է «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, օգոստոսի 3-ի առավոտյան 10:30–ին: Ցանկացողներին խնդրում են իրենց հետ տանել ռետինե ձեռնոցներ և հնարավորության դեպքում՝ մեծ տոպրակներ:
Միջոցառմանը կարող եք միանալ այստեղ՝ https://www.facebook.com/events/303147126497522/

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը