Լրահոս

01.08.2013 12:17


Ոստիկանությունն արգելում է վրան տեղադրել Երևանի քաղաքապետարանի մոտ

Ոստիկանությունն արգելում է վրան տեղադրել Երևանի քաղաքապետարանի մոտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 12։00–ին ակտիվիստները նախատեսել էին վրան տեղադրել Երևանի քաղաքապետարանի դիմաց, այնտեղ արդեն 7–րդ օրը նստացույց անողների համար արժանապատիվ պայմաններ ստեղծելու նպատակով։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սակայն, ակտիվիստներին նախազգուշացրել է, որ վրանի տեղադրումն անօրինական է։

–Ոստիկանությունը ձեր քայլը կդիտի որպես սադրանք և ոստիկանության հետ արհեստական բախում ստեղծելու քայլ,–հայտարարել է Վ. Օսիպյանը։

Ակտիվիստներից իրավաբան Արգիշտի Կիվիրյանն էլ իր հերթին պնդել է, որ ոստիկանությունն ակնհայտորեն ստում է։

–Նման հոդված չկա օրենսդրությունում։ Դուք փորձում եք տանել սադրանքի։ ՀՀ քաղաքացին իրավունք ունի չենթարկվել որևէ մարմնի ապօրինի գործողություններին։ Նման օրենք չկա՛, որը արգելի ՀՀ քաղաքացուն տեղադրել վրան,–վրդովված հայտարարել է նա։

Այժմ ակտիվիստները սպասում են իրենց մյուս ընկերներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը