Լրահոս

01.08.2013 18:40


Հագուստի խանութից կանացի զգեստներ են գողացել

Հագուստի խանութից կանացի զգեստներ են գողացել
Հուլիսի 31-ին՝ ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Զավարյան փողոցի թիվ 16 հասցեից ոստիկանություն բերման են ենթարկել 1980թ. ծնված Գոհար Հ.-ին և 1972թ. ծնված Աննա Գ.-ին:
Գոհար Հ.-ն և Աննա Գ.-ն խոստովանական բացատրություններ են տվել, որ, նախնական համաձայնության գալով, ս/թ հուլիսի կեսերին Զավարյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող հագուստի խանութի դուռը բացելով` մուտք են գործել ներս և գողացել կանացի զգեստներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը