Լրահոս

02.08.2013 16:58


Կյանքից հեռացավ հայտնի դերասան Ազատ Գասպարյանը

Կյանքից հեռացավ հայտնի դերասան Ազատ Գասպարյանը

Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքից հեռացավ հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը։ Նա հուլիսի 30-ին էր տեղափոխվել հիվանդանոց, վիճակը գնահատվում էր միջին ծանրության։

Հուլիսի 31-ին նրան էր այցելել Տեր Շահե քահանա Հայրապետյանը և Սուրբ Հաղորդություն տվել:

Նշենք՝ «BRAVO.am»-ի հետ զրույցում Ազատ Գասպարյանի դուստրը՝ Նաիրի Գասպարյանը, հերքել էր լուրը, որ նա վերակենդանացման բաժանմունքում է։ Նա նշել էր, որ հայրը հիվանդանոցում է ողնաշարի վնասվածքի բուժումը շարունակելու նպատակով.

«Ցավեր ուներ, բայց իր ոտքով է գնացել հիվանդանոց: Շարունակում ենք կիսատ թողած բուժումը: Կարծում եմ՝ մի քանի օրից կգնանք տուն»,–ասել էր Ն. Գասպարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը