Լրահոս

03.08.2013 10:37


Ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը

Ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը

Օգոստոսի 2-ին ժամը 20։00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» լողափում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, այն դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի «ՈՒԱԶ»-ը:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ. Ս.-ին պատկանող «Մազդա» մակնիշի 62 ST 627 պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը