Լրահոս

07.08.2013 09:08


Պատահար Իսակովի պողոտայում

Պատահար Իսակովի պողոտայում

Օգոստոսի 7-ի ժամը 06։14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողատայում` Ներքին զորքերի զորամասի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՏոյոտաՊրադո» մակնիշի 77 VA 001պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

***
Վերադարձի ճանապարհին` «Ոսկե Համբույր» ռեստորանի մոտակայքում, հրշեջ փրկարարները նկատել են ՃՏՊ. բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 34 DO 663 պետհամարանիշի ցեմենտատար ավտոմեքենան (վարորդ` Կ.) և «ԳԱԶ-53» մակնիշի 032 LT 61 պետհամարանիշի աղբատարը (վարորդ` Ն.), ինչից աղբատարը կողաշրջվել է. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը