Լրահոս

12.08.2013 17:34


Երևանի «Իմպերիա» ռեստորանից բերման է ենթարկվել 18 մարդ

Երևանի «Իմպերիա» ռեստորանից բերման է ենթարկվել 18 մարդ

Օգոստոսի 11-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Լենինգրադյան փողոցում գտնվող մի ռեստորանում մի խումբ անձինք վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 18 անձանց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցող միջոցառման մասնակիցներից 1982 թ. ծնված Կարեն և 1988 թ. ծնված Դավիթ Ղ.-երը ու ոմն Գագիկ վիճաբանության մեջ են մտել Կորյուն Ե.-ի հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ապա վիճաբանությունը շարունակվել է միջոցառնման մյուս մասնակիցների միջև և մոտ 20-25 րոպե տևողությամբ զուգորդվել փոխադարձ խուլիգանական հայհոյանքներով, ինչի հետևանքով խախտվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը և վնասվել գույքը:

Վիճաբանության ժամանակ Կորյուն Ե.-ն ստացել է քթի վնասվածք, իսկ Կարեն Ղ.-ն «ճակատային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել հիվանդանոցում և հեռացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը