Լրահոս

20.08.2013 21:01

Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող երկաթահանքի հնարավոր շահագործումը արդարացիորեն հարուցել է ազգաբնակչության ու բնապահպանների վրդովմունքը: Բացի հանքի շահագործումից սպասվող բնապահպանական լրջագույն աղետներից, որոնք անմիջականորեն առնչվում են.

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

պ-րն Մովսիսյանին

Հարգելի պ-րն նախարար,

Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող երկաթահանքի հնարավոր շահագործումը արդարացիորեն հարուցել է ազգաբնակչության ու բնապահպանների վրդովմունքը: Բացի հանքի շահագործումից սպասվող բնապահպանական լրջագույն աղետներից, որոնք անմիջականորեն առնչվում են.

ա. մոտակայքում գտնվող մոտ 250 հազ. բնակչությանը մատակարարվող Մաքրավան 1, 2 և 3 աղբյուրների ջրերի թունավորմանն ու դրանց իսպառ ոչնչացմանը

բ. Հանրապետության խոշորագույն ոռոգման համակարգի (Սևան-Հրազդան ջրատար և Ծովինար ջրակարգավորող ավազան ) աղտոտմանը

գ. հանքաքարի մանրեցման, երկաթի կորզման ու ձուլման արտադրամասերի գործունեության հետևանքով գոյացող ծանր, թունավոր մետաղներով օդային ավազանի և ստորգետնյա ջրագոյացման համակարգի աղտոտմանը

դ. ինչպես նաև Ծաղկաձոր ու Հանքավանի ձոր զբոսաշրջային կենտրոնների անմիջական հարևանությանը և դեպի այդ հանգստավայրեր ու Սևան տանող բանուկ ավտոճանապարհների կողքերին տեղակայված պոչհանք-պոչամբարների առկայությունը,

առավել խնդրահարույց են հանքավայրի հնարավոր շահագործման իրավական հիմքերը:

Դրանց ընդամենը հպանցիկ ուսումնասիրությունը վեր է հանում բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են

2007 թ-ին «Նագին ՍՊԸ-ին» հանքնարդյունահանման հատուկ լիցենզիայի տրամադրմանը, լիցենզառուի անվանափոխությանը,

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումանսիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնսեցիայի) մասին» օրենքի 32 հոդվածի պահանջների հիմքով 2010 թ-ից հանքնային իրավունքի դադարեցումը չկիրառելուն,

ուսումնասիրության ու հանքնարդյունահանման նախագծերի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների իրավացիությանը և այլն:

Նկատի առնելով, որ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և մասնավորապես նույն համակարգում գործող ընդերքի տրամադրման գործակալության հիմնական գործառույթը

«ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն է և հաշվի առնելով երկաթահանքի շահագործման կասկածելի գործընթացի օրինական հարթույթից ու առողջ տրամաբանությունից դուրս ծավալվող ընթացակարգերի ուսումնասիրման անհրաժեշտությունը, խնդրում ենք «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության խմբին տրամադրել Հրազդանի երկաթահանքի շահագործման գործընթացին առնչվող հնարավոր բոլոր փաստաթղթերը, այդ թվում` լիցենզիաների տրման հիմքերը, լիցենզիաները, լիցենզիոն պայմանագրերը և դրանց փոփոխությունների հիմնավորումները:

Շնորհակալությամբ

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության խումբ

Այս խորագրի վերջին նյութերը