Լրահոս

16.07.2009 18:04


Արմեն Ռուստամյան. «Տանդեմին՝ տանդեմ, փաթեթին՝ փաթեթ»

Արմեն Ռուստամյան. «Տանդեմին՝ տանդեմ, փաթեթին՝ փաթեթ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ ԼՂՀ հարցի վերաբերյալ պետք է ակտիվ լինի նաև խորհրդարանը և հիշեցրել, որ ինքն առաջարկել էր հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված լսումներ անցկացնել, սակայն իր համաձայնությունը տվել էր միայն «Ժառանգություն» կուսակցությունը։ Իսկ մնացած ուժերի պատասխանն այնքան է  երկարել, որ լսումներն այդպես էլ տեղի չեն ունեցել։

-Այնուամենայնիվ, որպես հանձնաժողովի նախագահ՝ ես այդ պահանջը պահպանելու եմ և սեպտեմբերին անպայման նման հարցադրում անելու եմ, որտեղ պետք է խոսել հայ-թուրքական հարաբերություններից, հայ-ադրբեջանական հարաբերություններից և թուրք- ադրբեջանական տանդեմի գոյությունն արձանագրելու և դրան համարժեք գործընթաց սկսելու հարցերից։

Ա.Ռուստամյանի կարծիքով՝ գոյություն ունի թուրք-ադրբեջանական տանդեմ, որի դեմն առնելու համար պետք է առաջարկել սեփական՝ Հայաստանի Հանրապետութուն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տանդեմը։

Նա նաև նշել է, որ այսօր Թուրքիան ընդլայնել է քննարկման փաթեթը, ասելով, որ քիչ է՝ տեղավորվել միայն հայ-թուրքական հարաբերությունների և սահմանը բացելու մեջ, պետք է նաև Ղարաբաղի հարցը ներառել, ինչը փաթեթի ընդլայնում է նշանակում։

-Ուրեմն, եկեք նաև փաթեթին փաթեթ դեմ տանք։ Մենք էլ ունենք Հայ Դատի ամբողջական փաթեթը։ Եկեք խոսենք նաև Նախիջևանի մասին։ Շատ բաներ կան հիշեցնելու։ Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն մտցնելու հետ կապված՝ մենք լուրջ հաղթաթղթեր ունենք, որոնք չենք օգտագործում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը