Լրահոս

21.08.2013 18:28


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 6, խուլիգանության`1 և խարդախության 8 դեպքերն էլ բացահայտվել են: Գողության 20 դեպքից բացահայտվել է 9-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը