Լրահոս

27.08.2013 16:49


«Դուք որ չգայիք, ես ձերբակալվողը չէի»

«Դուք որ չգայիք, ես ձերբակալվողը չէի»

Ոստիկանների բռնի գործողությունների դեմ այսօր ՀՀ ոստիկանության շենքի դիմաց բողոքի գործողություն էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ: Վերջիններս ընդգծեցին, որ ոստիկանության բռնի գործողություններն ակտիվիստների նկատմամբ անթույլատրելի են:

«Ոստիկան դրուգ չելավեկա», «Ոստիկա՛ն, դավայծե ժիծ դրուժնա», «Դուք որ չգայիք, ես ձերբակալվողը չէի», «Սվոյ չենք, բայց ՀՀ քաղաքացի ենք» և այլ բովանդակությամբ պաստառներով բողոքի գործողության մասնակիցները պահանջել են պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ակտիվիստների նկատմամբ:

Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ գլխավոր դատախազին հանձնել են իրենց պահանջ-նամակը:

Այս խորագրի վերջին նյութերը