Լրահոս

17.07.2009 13:46


«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը՝ Մադրիդյան սկզբունքների մասին

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը որոշակի դրական տարրեր է տեսնում Մադրիդյան սկզբունքներում։ «Որոշ վերապահումներով  հակված եմ կարծելու, որ Մադրիդյան սկզբունքները կարող են կարգավորման հիմք դառնալ։ Ոչ թե այն պատճառով, որ դրանք իդեալական եմ համարում, այլ ժամանակի ձգումը պարզապես աշխատում է ի վնաս Հայաստանի։ 10 տարի առաջ մենք ունեինք ավելի նպաստավոր պայմաններ, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ 10 տարի հետո, եթե տեսկանորեն ընդունենք, որ հակամարտությունը կարող է սառեցվել, հայկական կողմին կարող է ավելի նպաստավոր լուծում առաջարկվել։ Մադրիդյան սկզբունքներում, ինձ համար ամենակարևոր վերապահումը վերաբերում է Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային կապին»,- ասել է Սուրենյանցը։

Ըստ Սուրենյանցի՝ Մադրիդյան սկզբունքների հիմքում նույն մոտեցումն է, ինչը կար հետպատերազմյան Եվրոպայի կոնֆլիկտների կարգավորման հիմքում։ Մադրիդյան սկզբունքներն իրենց մեջ ներառում են շատ կարևոր բաղկացուցիչներ.

ա) պատերազմի հետևանքների վերացում

բ) անվտանգության միաջզգային գործիքների և երաշխիքների ստեղծում

գ) հետո նոր միայն կարգավիճակի հարցի քննարկում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը