Լրահոս

17.07.2009 15:08


Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի տարբերությունն ըստ Սուրեն Սուրենյանցի

Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի տարբերությունն ըստ Սուրեն Սուրենյանցի

-Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, ես չեմ համարում, որ Սերժ Սարգսյանը կարգավորման ջատագով է,- «Տեսակետ» մամուլի ակումբում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով Արացախի հարցի կարգավորման մասին.

-1997թ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված էր կարգավորմն ճշմարտացիության մեջ։ Նա և՛ ասուլիսով, և՛ առանձին հոդվածով՝ «Պատերազմ, թե խաղաղություն», փորձում էր հասարակության համար հիմնավորել, որ կարգավորումն այլընտրանք չունի։ Այսինքն, նա ուներ հստակ մոտեցում, որը բխում էր քաղաքական դիրքորոշումներից, արժեքային համակարգից։ Նույնը ես չեմ կարող ասել Սերժ Սարգսյանի մասին, որը մի կողմից խոսում է կարգավորման Մադրիդյան սկզբունքների դրական կողմերի մասին, հաջորդ օրն ընդունում է Կիպրոսի նախագահին և նրա հետ հանդիպման ժամանակ հայտարարարում, թե կարգավորման գործընթացում ամենաառանցքային խնդիրը ԼՂՀ կարգավիճակի հարցն է։ Ակնհայտ հակասություններ կան մի քանի օրվա ընթացքում արտահայտած նրա մտքերի միջև։

Ս. Սուրենյանցը նաև ցավ է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունները չօգնեցին ԼՂ-ի խնդրի կարգավորմանը.

-Հայկական դիվանագիտության ամենամեծ ձախողումներից մեկը ես համարում եմ այն, որ այս ընթացքում չկարողացավ այնպես անել, որ Թուրքիան հնարավորինս անաչառ դերակատարություն ունենա ԼՂ-ի հակակամտության կարգավորման գործընթացում,- ասել է Ս. Սուրենյանցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը