Լրահոս

17.07.2009 16:41


«ՏՈՒ–154» օդանավի վթարի վարկածներն ըստ Դմիտրի Ադբաշյանի

«ՏՈՒ–154» օդանավի վթարի վարկածներն ըստ Դմիտրի Ադբաշյանի

Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը լրագրողներին է ներկայացրել Իրան-Հայաստան չվերթն իրականացնող «ՏՈՒ-154» օդանավի ավիավթարի վարկածները։ Ըստ նրա՝վթարի պատճառ կարող էին դառնալ Իրանում հաճախակի հանդիպող ավազային մրրիկները, ահաբեկչությունը, մարդկային գործոնը և շարժիչներից մեկում կամ մի քանիսում բռնկված հրդեհը.

-«ՏՈՒ-154»-ի շարժիչները գտնվում են օդանավի պոչամասում, որտեղով անցնում է ինքնաթիռի կառավարման համակարգը,- ասել է Դ. Ադբաշյանը՝ հավելելով, սակայն, որ անգամ շարժիչում բռնկված հրդեհի դեպքում օդանավի անձնակազմը հնարավորություն ունի այն կանխել, և հավանական է, որ նրանք պարզապես խուճապի են մատնվել։

Ինչ վերաբերվում է «ՏՈՒ-154»-ի հնությանը, ապա Դ. Ադբաշյանն ասել է, որ դա բավական հարաբերական հասկացություն է, քանի որ այդ օդանավերի շահագործման ժամկետը հնարավոր է երկարաձգվել մինչև 45 տարի, որովհետև տարիների ընթացքում օդանավի սարքերը կարող են նորերով փոխարինվել։

«ՏՈՒ-154»-ի արտադրման հետ միաժամանակ մի քանի անձնագիր է տրվում՝ պիտանիության ժամկետը՝ 30 տարի, թռիչքային ռեսուրսը՝ 25 հազ. ժամ, վայրէջք-թռիչք հարաբերակցության ռեսուրսը՝ 13 հազ. վայրէջք՝ երկու ժամը մեկ պարբերականությամբ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը