Լրահոս

17.07.2009 17:39


Հռոմի պապը կոտրել է դաստակը

Հռոմի պապը կոտրել է դաստակը

Այսօր առավոտյան Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կոտրել է աջ ձեռքի դաստակը: Դա տեղի է ունեցել Իտալիայի Լե Կոմբ գյուղի հանգստյան տանը։ Այստեղ հաճախակի հանգստացել է նաև Հռոմի Հովհաննես-Պողոս 2-րդը:
Ի դեպ, 82-ամյա Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը սայթաքել և ընկել է լոգարանում, ինչից հետո նրան փոխադրել են հիվանդանոց։ Նրա ձեռքը գիպսի մեջ է։ Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին ասել է, որ Հռոմի պապի վիճակը բավարար է։

 

Այս խորագրի վերջին նյութերը