Լրահոս

05.09.2013 12:05


Իրավիճակը լարված է Կոմիտաս 5-ում. քաղաքացիները փակել են շինհրապարակի մուտքը

Իրավիճակը լարված է Կոմիտաս 5-ում. քաղաքացիները փակել են շինհրապարակի մուտքը

Առավոտվանից Կոմիտաս 5 հասցեի շինհրապարակի դարպասների մոտ քաղաքացիները նստել ու փակել էին շինհրապարակի մուտքը, որպեսզի շինարարական տեխնիկան չմտնի ներս: Այս մասին գրում է galatv.am–ը։ Այդ տարածք ժամանած ոստիկանները՝ Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ, եկան ու մուտքի առջևից հանեցին նրանց, և շինտեխնիկան մտավ շինհրապարակ: Այդ պահին մի կնոջ ինքնազգացողությունը վատացավ ու շտապօգնություն կանչեցին՝ նրան համապատասխան օգնություն ցուցաբերելու: Մինչ բնակիչներն իրենց դժգոհությունն էին արտահայտում ոստիկանների գործողությունների հետ կապված, քաղաքացիներին մոտեցավ մի երիտասարդ և լրագրողներին ու քաղաքացիներին սկսեց վիրավորել, ինչպես նաև նշեց. «Բա ի՞նչ ա, շատ էլ լավ են անում, որ սենց շենք են սարքում»: Լրագրողների այն հարցին, թե ինքն այդ տարածքի բնակի՞չ է, նա ասել է՝ այո՛, երբ մասնավորեցրել են հարցը, թե ո՞ր շենքի բնակիչ է նա, ասել է. «Կոմիտասի 5-ում էլ տուն ունեմ, 7-ում էլ տուն ունեմ, չի բացառվում, որ նորակառույցում էլ տուն կունենամ»: Ներկա քաղաքացիները հիշել են, որ այդ երիտասարդին Փակ շուկայի քաշքշոցների ժամանակ են տեսել և կարծում են, որ նա եկել է սադրանք հրահրելու: Այդ տարածքում է գտնվում նաև Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանը:

Լիլիթ Թադևոսյան

Աղբյուրը՝ galatv.am

Այս խորագրի վերջին նյութերը