Լրահոս

05.09.2013 16:14


ԲՀԿ–ական պատգամավորը դիմում է քաղաքացիներին

ԲՀԿ–ական պատգամավորը դիմում է քաղաքացիներին

Սիրելի' հայրենակիցներ.
Սեպտեմբերի 9-ից մեկնարկում է Ազգային Ժողովի հինգերորդ գումարման աշնանային նստաշրջանը: Շարունակելով դեռևս չորրորդ գումարման խորհրդարանում ձևավորված ավանդույթը՝ կրկին դիմում եմ բոլորիդ:
Ձեզ հուզող ո՞ր խնդիրն եք ցանկանում հնչի խորհրդարանական ամբիոնից՝ հայտարարությունների ժամանակ և ի՞նչ հարց եք ցանկանում հղել ՀՀ կառավարությանն ու վարչապետին, որն իմ կողմից կբարձրացվի Ազգային Ժողովում:
Կանոնակարգ Օրենքի համաձայն` հայտարարությունները կհնչեն յուրաքանչյուր չորսօրյա նիստերի երեքշաբթի օրը, ժամը՝ 17:00-ից սկսած, իսկ հարցերը ՀՀ ԱԺ Կանոնակարգ Օրենքի 105 կետի համաձայն կբարձրացվեն յուրաքանչյուր չորսօրյա նիստերի չորեքշաբթի օրվա վերջին նիստում:
Իմ կողմից առաջարկված այս տարբերակը դեռևս Խորհրդարանի չորրորդ գումարման աշխատանքերից ցույց տվեց, որ համացանցը արդյունավետ կիրառելու տարբերակներից է, քաղաքացիների խնդիրներն ու մտահոգությունները բարձրացնելու և անմիջական ու անկաշկանդ շփում ձևավորելու համար:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը