Լրահոս

09.09.2013 18:12


4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 38 ՃՏՊ. 9 մարդ զոհվել է

4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է  38 ՃՏՊ. 9 մարդ զոհվել է
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 37 դեպքից բացահայտվել է 32-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, գողության 25 դեպքից` 11-ը, իսկ ավազակային հարձակման` 1 և խարդախության 34 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու` 1, մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 2 և խարդախության 3 դեպք:
Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 9 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը