Լրահոս

18.07.2009 14:59


Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի մեքենան վթարի է ենթարկվել

Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի մեքենան վթարի է ենթարկվել

Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում վթարի է ենթարկվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի մեքենան, որը հարվածել է մեկ այլ մեքենայի։ Մեքենան վարելիս է եղել պատգամավորը։

-Ոչինչ չի պատահել, մեքենաներում գտնվողները չեն վնասվել,-«7օր»-ի հետ հեռախոսազրույցում ասել է Արմեն Մարտիրոսյանը։ Նա ասել է նաև, որ վթարից անմիջապես հետո իրենք մեքենաները դուրս են հանել երթևեկելի մասից, որպեսզի խցանում չլինի։

-Մյուս մեքենայի վարորդին ասել եմ, որ պատճառված վնասը կհատուցեմ,-հաղորդել է ԱԺ պատգամավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը