Լրահոս

18.07.2009 16:07


Կիրո Մանոյան. «Արցախյան հարցի գծով լուրջ տեղաշարժ ակնկալելու կարիք չկա»

Կիրո Մանոյան. «Արցախյան հարցի գծով լուրջ տեղաշարժ ակնկալելու կարիք չկա»

-Այսօր կայանալիք հանդիպումը, կարծում եմ, նոր բան չի ավելացնելու երեկ կայացած հանդիպման վրա, իսկ երեկվա հանդիպման մասին եղած տեղեկատվությունն ասում է, որ հատուկ տեղաշարժ չկա,-Մոսկվայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ասել է Կիրո Մանոյանը։

Նա չի բացառել, որ հանդիպման ժամանակ ինչ-որ բան կարող է լինել, սակայն դրա համար հիմք չի տեսնում։

-Հնարավոր է, որ Սահակաշվիլիի Հայաստան այցելության կապակցությամբ Մեդվեդևը որոշի, որ առիթն է՝ հայերին ինչ-որ բան հիշեցնելու։ Սակայն արցախյան հարցի գծով լուրջ տեղաշարժ ակնկալելու կարիք չկա,- ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը