Լրահոս

12.09.2013 12:47


ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ակտիվիստների նկատմամբ հարձակումները

ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ակտիվիստների նկատմամբ հարձակումները

ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հարձակումները, որոնք սկիզբ են առել ս.թ. օգոստոսի 22-ից սկսած: Վերջին հարձակման ժամանակ՝ սեպտեմբերի 5-ին, երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են: Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Այս խորագրի վերջին նյութերը