Լրահոս

13.09.2013 11:02


Մահափորձ է կատարվել «Հայբիզնեսբանկի» աշխատակցի դեմ

Մահափորձ է կատարվել «Հայբիզնեսբանկի» աշխատակցի դեմ

սեպտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 21: 00-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում կրակոցներ են հնչել: Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com––ից, օպերատիվ քննչական խմբերը հայտնաբերել են Nissan sunny մակնիշի 018 NՕ 55 համարանիշի ավտոմեքենա:

Դեպքի վայրում ավտոմեքենայի վարորդի և ետևի հատվածում կան 10-ից ավելի կրակված հետքեր: Կրակեցների արդյունքում վնասվել է նաև ետևի անվադողը: Օպերատիվ քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է 7 մմ տրամաչափի պղնծապատ գնդակ: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի քնչական բաժանմունքում քննիչ Ավետիք Կարապետյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Հայբիզնեսբանկ» ընկերության հաշվեկշռում, այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը և դեպքի հանգամանքերը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը