Լրահոս

13.09.2013 12:16


Միխայիլ Սահակաշվիլի. «Որքան աղբն ու կոռուպցիան շատ լինեն, այնքան հեշտությամբ կընդունեն Եվրասիական միություն»

Միխայիլ Սահակաշվիլի. «Որքան աղբն ու կոռուպցիան շատ լինեն, այնքան հեշտությամբ կընդունեն Եվրասիական միություն»

Հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին այդ երկրի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդես է եկել Եվրասիական միությանն ուղղված սուր քննադատությամբ։ «Georgia Online»–ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12–ին՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Սահակաշվիլին հայտարարել է՝ որքան աղբն ու կոռուպցիան շատ լինեն տվյալ երկրում, այնքան նրան ավելի հեշտությամբ կընդունեն Եվրասիական միություն։

Նա նաև ավելացրել է, որ եվրասիական հասարակությունում կոռուպցիան է տիրում, փոքրամասնությունների վրա ճնշումներ են գործադրվում, ընդդիմադիրներին պահում են բանտում, խնամի–բարեկամ փոխհարաբերություններ են և այլն։

–Վրաստանը լինելո՛ւ է Եվրոպայում,–վերջում հայտարարել է Վրաստանի նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը