Լրահոս

13.09.2013 12:52


ԱԷԿ-ում եղած յոթ հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքները կտեղափոխեն ՌԴ

ԱԷԿ-ում եղած յոթ հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքները կտեղափոխեն ՌԴ

ՀՀ Կառավարության որոշմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրվել է միջուկային նյութերի արտահանման արտոնագիր, որով հնարավոր կլինի Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել ներկայումս ԱԷԿ-ում եղած յոթ հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքները, որոնք ԱԷԿ են ներկրվել 1979 և 1987 թվականներին և առկա թերությունների պատճառով չեն օգտագործվել:
ՀՀ կառավարությունը որոշել է 2005թ. հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությամբ ամրագրված պարտավորությունների իրականացման իրավասու մարմիններ նշանակել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն` իրենց իրավասությունների շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը